Եվրոպան ներգաղթյալների կարիք ունի տնտեսական շարժունակությունը և աշխատուժի դեֆիցիտի համալրումը պահպանելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Մենք պետք է միասին աշխատենք Եվրոպայում և այլ վայրերում, որպեսզի հաղթահարենք անհանգստություն առաջացնող նախապաշարմունքների աճը և խտրականությունն ընդդեմ ներգաղթյալների: Եվրոպայում բնակչության թվաքանակի ցածր աճ է նկատվում և ժողովրդագրական տեղաշարժ դեպի ծերացող բնակչությունը: Աշխատուժի դեֆիցիտը համալրելու և տնտեսական շարժունակությունն ապահովելու համար Եվրոպային ներգաղթյալներ են անհրաժեշտ»,- ասել է Պան Գի Մունը: