Եվրահանձնաժողովը դեռևս հնարավորություն չի տեսնում վերադառնալ Ռուսաստանի հետ աշխատանքներին`G8 ձևաչափով, որը G7-ի անդամ-երկրները դադարեցրել են անցյալ տարվա գարնանը`Ուկրաինայի դրության հետ կապված: Այս մասին գրում է RIA Novosti-ն`վկայակոչելով Եվրահանձնաժողովի առաջին փոխնախարար Ֆրանց Թիմերմանսին:
«Երկրորդ տարին անընդմեջ այդ խումբը հանդիպում է առանց Ռուսաստանի: Ղրիմի ապօրինի բռնակցումից հետո G7-ի առաջնորդները որոշել են դադարեցնել G8-ին մասնակցությունը, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել ուղղութունը և դրությունը նորից չի դառնա այնպիսին, որի դեպքում G8-ը կարող է իմաստավորված քննարկումներ անցկացնել: Դա դեռևս տեղի չի ունենում, և G8 ձևաչափին վերադարձը օրակարգում դեռևս չկա»,- ասել է Թիմերմանսը: