ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, հորդանանցի արքայազն Ալի բին Ալ-Հուսեինը մեկնաբանել է կազմակերպության 9 անդամների ձերբակալությունից հետո ստեղծված իրավիճակը:
«Մենք այլևս չենք կարող աշխատել նման ճգնաժամային պայմաններում, որը միայն ստեղծված իրավիճակի արդյունք չէ: ՖԻՖԱ-ին անհրաժեշտ է ղեկավարություն, որը կպաշտպանի ազգային ասոցիացիաների շահերը:
Անհրաժեշտ է ղեկավարություն, որը կկարողանա ընդունել իր սխալներն ու թերությունները, ուղղել դրանք: Ղեկավարություն, որին կվստահեն ու կհավատան միլիոնավոր երկրպագուները»,- գրել է Ալ-Հուսեինը թվիթերում: