Միջազգային Transparency International կազմակերպությունը կոչ է արել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին հրաժարական տալ՝ կապված տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ: Transparency International-ի ներկայացուցչի խոսքերով՝ ՖԻՖԱ-ն անտեսել է կոռուպցիայի դեմ պայքարի իրենց բոլոր առաջարկությունները: Այս մասին հաղորդել է BBC լրատվականը:
Համաձայան մամլո հաղորդագրության, այս կապակցությամբ Բլատերը պետք է հրաժարական տա արդեն 20 տարի շարունակ իր զբաղեցրած պատշտոնից, իսկ նոր նախագահի ընտրությունները պետք է լինեն ուրբաթ օրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի ֆեդերալ ոստիկանությունը Ցյուրիխում ձերբակալել է ՖԻՖԱ-ի վեց պաշտոնյաների, որոնք մեղադրվում են փողերի լվացման և խարդախության մեջ:
Միաժամանակ դա չի ազդել Բլատերի դիրքորոշման վրա, ով համարվում է ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունների ֆավորիտ: Բուքմեյքերները առաջվա նման նրան համարում են հաղթանակի գլխավոր հավակնորդը: