Ֆուտբոլային ասոցացիաների միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) կաշառքների ծավալը 19 տարում կազմել է ավելի քան 10 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, գրում է RIA Novosti-ն:
ԱՄՆ գլխավոր դատախազության տվյալներով`ՖԻՖԱ-ի պաշտոնյաները կաշառքներ են ստացել 2010-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար:
Նրանց հաշվեհամարներին տասնյակ միլիոնավոր դոլարներ են առկա:
Սակայն ԱՄՆ գլխավոր դատախազը հրաժարվել է մեկնաբանել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթերի կարգավիճակը` կոռուպցիայի գործում: