Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, տեղեկացնում է AS-ը:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը ֆրանսիացուն առաջարկել է 5-ամյա պայմանագիր, տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:
Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն: