Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Եթե ես ասեմ, որ նա ինձ դուր է գալիս, լրատվամիջոցները միանգամից կգրեն, որ «Արսենալ»-ը հետաքրքրված է նրա ծառայություններով:
Այո, նա ինձ դուր է գալիս, բայց մենք բանակցություններ չենք վարում նրա հետ: Այժմ թիմը մտածում է միայն Անգլիայի Գավաթի եզրափակչի մասին»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը: