Մոտ 40 հազար ոստիկաններ Ստամբուլում կապահովեն անվտանգությունը և մոտ 14 հազարը`Անկարայում` Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը`վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
Անվտանգության միջոցառումները կբարձրանան առավելագույն մակարդակի, որպեսզի ընտրությունների ժամանակ բացառվեն խախտումները: Ոստիկանության խստացված ջոկատները կվերահսկեն շրջանները, որտեղ կլինեն ընտրատեղամասերը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ուղղաթիռների և զրահատեխնիկայի կիրառումը: Ալկոհոլի վաճառքը կարգելվի մինչև ընտրատեղամասերի փակումը:
Քվեարկությանը կարող են մասնակցել Թուրքիայի մոտ 56 մլն քաղաքացիներ: Նրանք պետք է ընտրություն կատարեն 20 կուսակցության մեջ, որոնք հավակնում են խորհրդարանում 550 տեղերին: