Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պետությունը ճանապարհից հեռացնելու սուրբ գործը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, որը ցանկանում է դառնալ Արտաշատի քաղաքապետ և, ամենայն հավանականությամբ, նրա ցանկությունն իրականություն էլ կդառնա, գրանցվել է վիրտուալ տարածքում՝ Facebook-ում, և այդ կապակցությամբ նույնիսկ առաջին հարցազրույցը  տվել՝ իր ոգևորությունը հայտնելով Ֆեյսբուքից: Հարցազրույցում, սակայն, Հովիկ Աբրահամյանի որդին ուշագրավ հայտարարություն է անում, ասելով, որ հորը խնդրել է չմիջամտել իր ընտրապայքարին, չօգնել իրեն քաղաքապետի ընտրություններում:

Այս հայտարարությունն, այսպես ասած, ստանդարտ ֆորմա է Հայաստանի իշխանության բոլոր որդիների և դուստրերի համար, որոնք այս կամ այն պաշտոնում են հայտնվում: Այս տեսանկյունից իհարկե ոչ մի ուշագրավ բան չկա՝ հայրերը նրանց չեն օգնում ոչ բիզնես անելուց և ոչ էլ պաշտոնների հասնելուց, պարզապես հենց իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների որդիներն ու դուստրերն են ամենաշնորհալիները Հայաստանում:

Արգամ Աբրահամյանի հայտարարությունում ուշագրավն այն է, որ նրա հայրը մի քանի օր առաջ Ազգային Ժողովում հայտարարել էր, որ երբ որդին հայտնել է քաղաքապետ առաջադրվելու որոշման մասին, ինքը նրան ասել է, որ եթե կարող է ինքնուրույն ուժերով ընտրվել, մտնել այդ բեռի տակ, ապա թող գնա, սակայն իր աջակցության վրա թող հույս չդնի:

Ըստ էության՝ ամեն ինչ կարծեք թե հարթ է, պարզապես Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր մի քանի շաբաթ առաջ, որ ինքն է որդուն ասել՝ իր վրա հույս չդնի, իսկ ահա, Արգամ Աբրահամյանն այսօր հայտարարում է, որ ինքն է հորն ասել՝ հանկարծ չփորձի միջամտել ու աջակցել:

Իհարկե եղածը մեծ ու խոշոր մի տարբերություն չէ, վերջին հաշվով, սակայն, այնուամենայնիվ երևի արժեր մտածել սիմետրիկության մասին և երկու հայտարարությունները համադրել այնպես, որ այդ փոքր անհամամասնությունն էլ չլիներ:

Դա իհարկե չի խանգարի Արգամ Աբրահամյանին դառնալ քաղաքապետ, առավել ևս, որ նա այդ գործում մրցակից չունի: Դե, ով կհամարձակվի մրցակից լինել վարչապետի որդուն: Չէ՞ որ սա Հայաստանն է: Այստեղ իրավիճակը վաղուց դասավորվել է այնպես, որ վարչապետը կարիք էլ չունի որդուն աջակցելու: Միայն այն, որ ինքը վարչապետ է, արդեն աջակցություն է, և բոլորն են հասկանում, որ խնդիրներ կունենան, եթե հանկարծ դուրս գան վարչապետի որդու դեմ: Սա վերաբերում է, անկասկած, ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլ ցանկացած պաշտոնյայի:

Իրավիճակը այլ կլիներ, եթե Հայաստանում հասարակությունը երկու տասնամյակ շարունակ տեսած լիներ օրենքի իշխանություն, սակայն տեսել է իշխանության օրենք, որով հաստատվել է, որ ավելորդ խնդիրներ չունենալու համար պետք է չկանգնել իշխանության ճանապարհին, այսպես ասած՝ պետության օրին չհասնելու համար: Չէ՞ որ Հայաստանը, որպես պետություն, կանգնել է այս իշխանության ճանապարհին, դրա համար էլ միահամուռ ուժերով, սերնդեսերունդ իշխանությունները ձեռնամուխ են եղել Հայաստանը, որպես պետություն, իրենց ճանապարհից վերացնելու և ֆեոդալական կալվածք դարձնելու գործին:

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում