Քաղաքային պատերին գրաֆիտիներ նկարող փողոցային նկարիչներով այսօր ոչ ոքի չես զարմացնի:
Իսկ եթե դրանք ծերունիներ են, որոնք իրենց ձեռքում պահում են ներկերի բալոններ, ապա միանգամից հարց է առաջանում՝ ինչի՞ համար են նրանք դա անում, գրում է kulturologia.ru-ն:
Իրականում Լիսաբոնում կա մի ամբողջ կազմակերպություն, որի անդամները տարեցներ են: Կազմակերպության նպատակն է հաղթահարել սերունդների միջև ճեղքը ու կոտրել քարացած կարծրատիպերը: