Հին եգիպտական զմռսման մեթոդի ստուգման նպատակով հույն մարդաբանները Շվեյցարիայի լաբորատորիաներից մեկում աղի լուծույթի մեջ են դրել կնոջ ոտքը: Նրանք այդ ընթացքին հետևել են մանրադիտակի ու ռենտգենի օգնությամբ: Հետազոտության արդյունքները ներկայացված են The Anatomical Record ամսագրում՝ հայտնում է Live Science-ը:
Մումիայի ստեղծման մասին առավել մանրամասն գրել է մ.թ.ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը:
Զմռսումը սկսվել է հանգուցյալի ներքին օրգանների հեռացմամբ: Այնուհետև ստերիլացրել են կրծքային և որովայնային խոռոչը, իսկ մարմինը դրել աղի լուծույթի մեջ, որը պարունակել է նատրոն: Այնուհետ մարմինը փաթաթել են վուշե կտորով ու այն տեղադրել գերեզմանոցում:
Կնոջ վերջույթի զմռսումը հաջողությամբ է անցել, սակայն դա տևել է գրեթե 7 ամիս (208 օր): Հին Հունաստանում, ըստ Հերոդոտոսի, մումիան պատրաստում էին առավելագույնը 2 ամսում:
Այդպիսով՝ գիտնականները հաստատել են Հերոդոտոսի զմռսման մեթոդի գործուն լինելը։