Անտվերպենի համալսարանի ակնաբույժները Լևենի կաթոլիկ համալսարանի գիտնականների հետ աշխատում են եռաչափ տպիչով մարդու աչքի ցանցաթաղանթի ստեղծման վրա։ Այս մասին հայտնում է բելգիական Belga գործակալությունը։
Կենդանի հյուսվածքներից ստեղծվելիք առաջին նախատիպերը կփորձարկվեն լաբորատոր պայմաններում արդեն հունիսին։
Նախագծի իրականացման վրա, որի աշխատանքները ծրագրվում է ավարտել 2018-ի ապրիլին, բելգիացի գիտնականները Գիտական հետազոտությունների ֆլամանդական հիմնադրամից ստացել են 600 հազար եվրոյի սուբսիդիա։