«Լիվերպուլ»-ի լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը ծրագրում է ապագայում վերադառնալ հարազատ ակումբ:
«Միշտ երկրպագելու եմ այս թիմին: Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ վերադառնալ ու նորից ծառայել ակումբին»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն:
Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանը մարզական կարիերան շարունակելու է «Լոս Անջելես Գելեքսի»-ում: