Իրանն իր աշխարհաքաղաքական առավելությունը չի օգտագործում քաղաքական նպատակներով: Իրանական Shana գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի ռազմածովային ուժերի կոնտր-ծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Նա նշել է, որ Թեհրանը համաշխարհային էներգետիկ անվտանգության հարցը չի դիտարկում որպես քաղաքական հարց:
«Ռազմավարական էներգետիկ էլիպսի» կենտրոնում լինելը եզակի հնարավորություն է՝ Իրանի զարգացման և առաջընթացի համար՝ ասել է Սայարին:
Երբ այնպիսի երկրները, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան, ինչպես նաև եվրոպական երկրներն ուզում են իրենց վառելիքի պահանջմունքը բավարարել տարածաշրջանի երկրների հաշվին, Իրանը պետք է փորձի օգտվել իր աշխարհաքաղաքական դիրքից՝ նշել է նա: