Մադրիդի «Ռեալ»-ն իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին 4 մլն եվրո կվճարի պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մադրիդյան ակումբը հայտարարել էր 55-ամյա մարզչի պաշտոնանկության մասին:
Անչելոտին ստանալու է աշխատավարձի 50%-ը, որը ստանալու էր 2015/16թթ մրցաշրջանում:
Մադրիդյան ակումբի նոր մարզչի թեկնածուների թվում են Յուրգեն Կլոպն ու Ռաֆայել Բենիտեսը: