Փենսիլվանիայի բնակիչ գյուտարար Էնթոնի Օրտիզն իր օգնությունն է առաջարկել նիհարել ցանկացողներին՝ ստեղծելով «խելացի» ափսե՝ SmartPlate, որը կարողանում է հաշվել կալորիաները։ Այս մասին հայտնում է Kedem-ը։
Էնթոնին ստեղծել է այն՝ օգնելու առաջին հերթին իր հորը, ով վիրահատությունից հետո պետք է մանրակրկտորեն հաշվի սննդի կալորիաները։
Ափսեն բաժանված է 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի փոքր տեսախցիկ՝ նախատեսված տարբեր մթերքների ճանաչման համար։ Ճանաչելով մթերքը՝ ափսեն դիմում է տվյալների իր ընդարձակ բազային, և հիմնվելով չափաքանակի կշռի ու ծավալի վրա՝ հաշվում կալորիականությունն ու սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակությունը։
Նորույթը կթողակվի 2016-ին և կարժենա 200 դոլար։