Գերմանիայի Բունդեսլիգայի պաշտոնական կայքի քվեարկության արդյունքում հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
«Շտուտգարտ»-ի հարձակվող Դանիել Գինչեկը ձայների 13 տոկոսով եզրափակել է առաջին եռյակը: Երկրորդ տեղը 23 տոկոս ձայնով զբաղեցրել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը:
Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել մեծ առավելությամբ: Իրենց ձայները Մխիթարյանի օգտին է գրանցել քվեարկությանը մասնակցածների 64 տոկոսը: