ՖԻՖԱ-ի ձերբակալված անդամներից մի քանիսն արդեն ընդունել է մեղքը: Ձերբակալված 14 անձանցից 9-ը ՖԻՖԱ-ի աշխատակից է:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես մեղքն ընդունել է Չարլզ Բլեյզերը՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին ղեկավարը, ով ընդգրկված է եղել ՖԻՖԱ-ի գործկոմի կազմում:
Հիշեցնենք, որ Ցյուրիխի հյուրանոցներից մեկում այսօր առավոտյան ձերբակալվել է ՖԻՖԱ-ի 6 անդամ: Ոստիկանները սպասարահից վերցրել են համարների բանալիներն ու առանց նախազգուշացման ներխուժելով՝ ձերբակալել կասկածյալներին:
Շվեյցարիայի ՆԳՆ հայտարարությունում նշվում է, որ Նյու-Յորքի դատախազությունը հետաքննում է գործը, որի կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, 1990 թվականից ի վեր միլինավոր դոլարների անհետացման մեջ: