«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում տիտղոսի համար պայքարելու նպատակով թիմին համալրում է անհրաժեշտ:
«Վախենում եմ, որ ղեկավարությունը կասի. «Այժմ պետք է պայքարել չեմպիոնության համար»: Դա լուրջ մարտահրավեր է, ինչի համար պետք է կազմն ավելի հավասարակշռված դարձնել:
Այս մրցաշրջանում հավասարակշռությունը չբավականացրեց: Պետք է յուրաքանչյուր դիրքում ունենալ երկու ֆուտբոլիստ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ռոտացիա»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ 2014թ. ամառային տրանսֆերային շուկայում «Յունայթեդ»-ը 145 մլն ֆունտ է ծախսել: