Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն այն մասին, որ ապագայում պատկերացնում է իրեն մյունխենյան ակումբի գլխավորությամբ: Ռումենիգեն նաև իր վստահությունն է հայտնել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Ուրախ եմ, որ Կլոպը փոքրիկ թուլություն ունի «Բավարիա»-ի նկատմամբ: Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա ես երջանիկ եմ, որ նա աշխատում է մեր ակումբում: Գվարդիոլան երկու տարիների ընթացքում հինգ տիտղոս է նվաճել: Մինչ այդ ոչ ոք նման արդյունք չի գրանցել մեր ակումբում: Կանեմ հնարավորը, որպեսզի Խոսեպը երկարաձգի «Բավարիա»-ի հետ իր պայմանագրի ժամկետը»,- Fokus-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք, որ գերմանական գրանդի հետ Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: