Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է ակումբի ղեկավարության որոշումը Կար;ո Անչելոտիին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
««Ռեալ» —ը բարձր պահանջներ ներկայացնող ակումբ է: Նախագահն ու ղեկավարները, հավանաբար, լավագույն որոշումն են կայացրել:
Բայց ես շնորհակալ եմ Կարլոյին: Նա շատ բան է արել ինձ համար: Անչելոտին ազնիվ, շիտակ անձնավորություն է: Հաջողություն եմ մաղթում նրան», —Cadena Ser-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը: