Գրոսմայստեր Սամվել Սևյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված օփենում չկրեց ոչ մի պարտություն և, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 113 մասնակիցների մեջ 2-9-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Կամսկու, Նարոդիցկու (ԱՄՆ), Նիժնիկի (Ուկրաինա), Ազարովի (Բելառուս), Վ. Գեորգիեւի (Մակեդոնիա), Դոբրովի (Ռուսաստան) և ՖԻԴԵ-ի վարպետ Ռոսենի (ԱՄՆ) հետ:
Սևյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Ջեֆրի Քսիոնից (ԱՄՆ):