Ցյուրիխի հյուրանոցներից մեկում այսօր առավոտյան ձերբակալվել է ՖԻՖԱ-ի 6 անդամ: Ոստիկանները սպասարահից վերցրել են համարների բանալիներն ու առանց նախազգուշացման ներխուժելով՝ ձերբակալել կասկածյալներին:
Շվեյցարիայի ՆԳՆ հայտարարությունում նշվում է, որ Նյու-Յորքի դատախազությունը հետաքննում է գործը, որի կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, 1990 թվականից ի վեր միլինավոր դոլարների անհետացման մեջ:
Նրանք կասկածվում են նաև միլիոնավոր դոլարների դիմաց աշխարհի 2018 և 2022թթ առաջնությունների իրավունքները Ռուսաստանին ու Քաթարին վաճառելու մեջ:
Ընդհանուր առմամբ գործում ներգրավված է 14 անձ: Ձերբակալվածների թվում է նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեֆերի Ուեբը: