Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը. Գալուստ Սահակյանը՝ Կանադայում

Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի և Հայաստանի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը:

ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը: Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր:

Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաև Արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ: Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի` Արցախյան հիմնախնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու դիրքորոշումը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կանադան հավասարակշռված մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չպետք է դիտարկվեն քաղաքական հարցերի շրջանակում: Ժամանակն է, որ այդօրինակ հարցերում ոչ թե քաղաքականությունն ազդի քաղաքակրթության վրա, այլ ճիշտ հակառակը, քաղաքակրթությունը՝ քաղաքականության վրա»: Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին հրավերն ընդունելու և Կանադա այցելելու համար: Հանդիպման ընթացքում պատվիրակությունը շրջել է Սենատում և ծանոթացել Սենատի գործունեության ընթացակարգերին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թևան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը և Աղվան Վարդանյանը, հանդիպումներ է ունեցել նաև Կանադայի ազգային պաշտպանության և մշակութային բազմազանության նախարար Ջեյսոն Քեննիի հետ, ով Կանադայում հայտնի է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու և դատապարտելու գործում իր ունեցած ավանդով: Պատվիրակությունը հանդիպել է նաև Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

Հայկական պատվիրակության պատվին Կանադայի Սենատի նախագահի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում