«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է բաց թողնել Իսպանիայի գավաթի խաղարկության Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը չի վերականգնվել ազդրի վնասվածք ստանալուց հետո: Սուարեսը կշարունակի աշխատել անհատական ծրագրով, իսկ նրա մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մայիսի 28-ին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 30- ին«Կամպ Նոու»-ում: