Լեգենդար շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքով` Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արժանի էր Անգլիայի պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչվել:
«Մոուրինյոն իսկական հաղթող է: Նա արժանի էր այդ մրցանակին: Կարծում եմ՝ «Չելսի»-ն մրցաշրջանի լավագույն թիմն էր:
Ժոզեն հիանալի գիտի իր թիմի ֆուտբոլիստների հնարավորությունները: Նա այստեղ իրեն լավ է զգում: Ակնկալում եմ, որ լոնդոնյան ակումբը դեռ մի քանի հիանալի մրցաշրջաններ կանցկացնի»,- Daily Mail-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը: