Շվեյցարացի կենսաբանները Մադագասկար արշավի ընթացքում հավաքել են ապացույցներ հովազային քամելեոնների 11 տարատեսակների գոյության մասին:
Գիտնականները կատարել են հովազային քամելեոնների մեծամասշտաբ ուսումնասիրություն, որը Մադագասկարի էնդեմիկ տեսակն է:
Նրանք լուսանկարել էին այդ մողեսների պոպուլյացիաների 324 տեսակի, որ ապրում են կղզու տարբեր հատվածներում: Վերցվել էին նաև նրանց արյան նմուշները՝ ԴՆԹ-ի հետագա ուսումնասիրության համար, հայտնում է Moya planeta-ն:
Գունավոր լուսանկարների մաթեմատիկական անալիզը ցույց է տվել, որ բնակության ընդհանուր արեալով քամելեոնները ունեն նմանատիպ նախշեր ու գունավորում: ԴՆԹ-ների լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ մի պոպուլյացիայի մողեսները գենետիկորեն նույնական են:
Իսկ հովազային քամելեոնները, որ ապրում են կղզու տարբեր հատվածներում, տարբերվում են գենետիկորևեն ու գունավորմամբ: Կենսաբանները պարզել են, որ նրանց միջև խաչասերում հազվադեպ է տեղի ունենում: