Իրաքը ծրագրում է հունիսին համաշխարհային շուկա նավթի օրական մատակարարումը հասցնել ռեկորդային՝ 3.75 մլն բարելի։
Մերձավորարևելյան երկիրը պատրաստվում է նավթի արդյունահանումն ավելացնել 26 տոկոսով կամ 800 հազար բարելով՝ պաշտպանելով նավթարդյունահանման իր մակարդակն ամերիկյան թերթաքարային նավթի հետ ՕՊԵԿ-ի երկրների գնային պայքարում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ավելացված մակարդակը կգերազանցի Կատարի կողմից շուկային առաջարկվող նավթի ծավալը։
Ապրիլին Իրաքն արտահանել է ռեկորդային՝ օրական մոտ 3.1 մլն բարել նավթ։ Արտահանմանն է ուղղվում երկրում արդյունահանվող նավթի մոտ 90 տոկոսը։