Ավստրալական Քվինսլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց դավաճանության հաճախականության ու վազոպրեսինի ռեցեպտորները կոդավորող գենի ակտիվության միջև գոյություն ունի փոխադարձ կապ:
Գիտնականները պարզել են, որ ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց դավաճանությունները կարելի է բացատրել գիտական տեսանկյունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolution and Human Behaviour ամսագրում:
Խոսքն այն գենի մասին է, որը կոդավորում է վազոպրեսինի ռեցեպտորները: Այն կապված է այնպիսի զգացումների առաջացման հետ, ինչպիսիք են էմպատիան, վստահությունը, ինչպես նաև ազդում է զուգընկերների ինտիմ մերձեցման ու սոցիալական կապերի վրա:
Հարկ է նշել, որ դավաճանության հակման և այդ գենի միջև փոխադարձ կապ հայտնաբերվել է միայն կանանց մոտ: