Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Քանի դեռ բանալին ԵՏՄ-ի մոտ է

Հայաստանում շարունակվում են Ռիգայում տեղի ունեցած Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքների շուրջ քննարկումները, գագաթնաժողովի արդյունքների վերլուծություններն ու գնահատականները:

Սա, իհարկե, մի կողմից ողջունելի երևույթ է, որը վկայում է, որ Եվրամիության հետ հարաբերությունների մասով Հայաստանում հասարակական ուշադրություն ու պահանջարկ առկա է: Մյուս կողմից, սակայն, եթե փորձենք խորանալ այս իրողության մեջ, ապա մենք, ըստ էության, քննարկում ենք, դիտարկում կամ գնահատում ենք պոստֆակտում մի իրավիճակ: Ռիգայի գագաթնաժողովը պոստֆակտում իրավիճակ էր, հանգրվան դրան նախորդած մոտ երկամյա զարգացումների, որոնց ընթացքում Հայաստանում քննարկումները, վերլուծություններն ու բանավեճերն էին պակաս:

Այսինքն՝ երբ մոտ երկու տարի շարունակ Հայաստանում քննարկման, ինտենսիվ դիտարկումների և գնահատականների, ակտիվ հասարակական-քաղաքական բանավեճի չի ենթարկվում Հայաստանի խայտառակ շեղումը Եվրաասոցացման համաձայնագրից և մուտքը մեռելածին ԵՏՄ, Ռիգայի գագաթնաժողովի քննարկումները արդեն, ըստ էության, դադարում են լինել գործնական և առարկայական և ինչ-որ իմաստով հիշեցնում են կռվից հետո բռունցքը թափ տալուն:

Այն, ինչ կատարվել է խորքային, էական առումով՝ կատարվել է մինչև Ռիգան: Եվ եթե մինչև Ռիգան ամեն ինչ կատարվել է, մեծ հաշվով, հանրային իներտության, հասարակական-քաղաքական իներտության պայմաններում՝ բացառությամբ մի քանի տասնյակ կամ հարյուր ակտիվիստի, լրագրողի, մի քանի լրատվամիջոցի և քաղաքական գործչի, ապա Ռիգայից հետո շարունակվող ինտենսիվ քննարկումները արդյունքների վերաբերյալ ստանում են խիստ արհեստական բնույթ:

Ռիգան եղել է արձանագրումների գագաթնաժողով, ըստ այդմ՝ չեն կարող արդյունքներ քննարկվել: Արդյունքներ քննարկվում են այնտեղ, որտեղ որոշումներ կան կամ մշակումներ: Ռիգան այս առումով չի եղել այդպիսին, չի հանդիսացել մշակումների գագաթնաժողով: Ռիգայում Եվրամիությունն իրականություն է արձանագրել, մի իրականություն, որտեղ Հայաստանի համար պատկերը այնքան էլ ոգևորիչ չէ: Եվ եթե Ռիգայում Եվրամիությունը Հայաստանի հանդեպ խիստ քաղաքավարի, անգամ բարեհամբույր է վարվել, ապա դա բոլորովին չի նշանակում, որ պատկերը Հայաստանի համար փոխվել է:

Բանն այն է, որ ԵՏՄ անդամ Հայաստանի համար փոփոխությունների հարցում Եվրամիությունը մեծ հաշվով այսօր անզոր է և կարող է ընդամենը անել այն, որ չդադարեցնի Հայաստանի հետ շփումները: Սակայն շփումները չդադարեցնելը այսօր չի կարող որպես արդյունք ընկալվել: Դա հետևանք է: Որքան ժամանակ մենք դա մեզ համար արդյունք ենք ընկալում, մենք ինքներս խաբում ենք մեզ: Դա հետևանք է այն կորուստների, որ Հայաստանն ունեցավ Եվրաասոցացումից հրաժարվելու արդյունքում: Եվրոպայի հետ շփումները այս դեպքում դառնում են անկողնուն գամվածի թթվածնային բալոնը կամ կոմայի մեջ գտնվողի արհեստական շնչառության ապարատը: Այսինքն՝ այն արդեն ինքնին որոշիչ չէ իրավիճակի փոփոխության առումով, այլ ընդամենը պահում է նվազագույն մի ստատիկ վիճակ:

Եվ ուրեմն՝ ժամանակն է, որ Հայաստանում ակտիվ քննարկումներ սկսվեն որոշիչ խնդիրների հարցում, հասարակական-քաղաքական բանավեճ ծավալվի որոշիչ գործոնների շուրջ, որոնք պետք է ներառեն Հայաստանի ու ԵՏՄ-ի հարաբերությունների վերանայման խնդիրը: Առերևույթ դա այսօր թվում է առավել վիրտուալ ու անիրական, սակայն խորքային առումով սրա ուղղությամբ պետք է շարժվել դեպի առաջ, պատրաստվել ապագային, կազմակերպվել ապագայի համար: Քանի դեռ Հայաստանում չի վերանայված այս հարցը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերանայումներն են անիրատեսական, և այստեղ թե՛ Եվրոպայի պատրաստակամությունն ու բարեհամբուրությունը և թե՛ Հայաստանի նույնիսկ ամենամեծ ցանկությունը չեն կարող ոչինչ փոխել, եթե բանալին հանձնված է ԵՏՄ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում