Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: Առաջիկա երկու օրվա ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և 4-ամյա պայմանագիր կստորագրի թուրինյան ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Խեդիրան թուրինյան ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, համաձայն որի շաբաթական շուրջ 4.5-5 մլն եվրո աշխատավարձ կստանա:
2015թվականի ամռանը կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակ կստանա: