Չինացի վարպետ Չժեն Չունհուին ստեղծել է աշխարհում ամենաերկար փայտե քանդակը, որի երկարությունը 12 մետր է, բարձրությունը՝ 3 մետր:
Դրա մակերեսին վարպետը կերտել է մոտ 550 հերոսների՝ չհաշված ծառերն ու ճարտարապետական օբյեկտները:
Նրա ստեղծած քանդակը մանրամասնորեն պատկերում է կյանքը Սուն դինաստիայի կառավարման տարիներին:
Վարպետն աշխատել է Չժան Ցզեդունի չինական հայտնի՝ «Գետի երկայնքը Ցինմին փառատոնի ժամանակ» հին նկարի մոտիվներով:
Քանդակի ստեղծման համար նրանից պահանջվել է 4 տարի։ Այն իր տեղն է զբաղեցրել Գինեսի ռեկորդների գրքում: