ԱՄՆ-ը հանձնառու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 28-ին Ադրբեջանում նշվելիք Հանրապետության օրվա առիթով տարածած շնորհավորական հայտարարության մեջ՝ փոխանցում է APA գործակալությունը։
Պետքարտուղարը նշել է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի դիմակայել անդրազգային սպառնալիքներին և խթանել օրենքի գերակայությունը։
Քերին նշել է Վաշինգտոնի ու Բաքվի գործընկերությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում և ահաբեկչության դեմ պայքարում։
Վաշինգտոնը լրջորեն աջակցում է Ադրբեջանի դերին Եվրոպայում «Հարավային գազային միջանցքի» միջոցով էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացումն ապահովելու հարցում՝ հավելել է Քերին։