Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը մրցաշրջանն այլ կերպ ավարտելու հույսեր ուներ:
«Այլ կերպ էինք պատկերացնում մրցաշրջանի ավարտը: «Ռեալ»-ը միշտ ցանկանում է տիտղոսներ նվաճել: Կշարունակեմ ջանասիրաբար մարզվել, որպեսզի բարելավեմ խաղային որակներս և հաջորդ մրցաշրջանում կարողանամ էլ ավելի հզոր խաղ ցուցադրել»,- Twitter-ի իր էջում գրել է Բեյլը:
Հիշեցնենք`2014/15 թվականների մրցաշրջանում «արքայական ակումբ»-ը մնաց առանց տիտղոսների: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հեռացվեց աշխատանքից: