Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Եթե իր որդին այսօր քաղաքապետ է դառնում, պետք չէ մյուսի որդուն զրկել ունեցածից»

ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանի կինը կարծում է, որ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, որ առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի ընտրություններում, այնքան խելացի կլինի, որ նախընտրական այս վիճակը կօգտագործի հօգուտ իրեն և թեկուզ PR նպատակներով լուծում կտա Ամիրյան փողոցի բնակիչների խնդրին ու կվերադարձնի իրենց ունեցվածքը:

Հիշեցնենք, որ հանգուցյալ պատգամավորի կինը՝ Վարդա Մկրտչյանը, պնդում է, որ ամուսնու մահից հետո Ամիրյան փողոցի «Նացիոնալ» հյուրանոցի տարածքի կառուցապատման աշխատանքները վստահել են վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, քանի որ իրենք անհրաժեշտ գումար չեն ունեցել շենքն ավարտուն տեսքի բերելու համար, սակայն հետագայում կրտսեր Աբրահամյանը չի կատարել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, և ինքն ու իր անչափահաս որդին ներկայումս կանգնած են ամուսնու թողած ժառանգությունը կորցնելու վտանգի առաջ:

Տիկինը նաև հանդիպում էր խնդրում վարչապետից, որ ինչ-ինչ հարցեր պարզաբանի: Այսօր Վարդա Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն խնդրել են ևս 3-4 օր ժամանակ տալ, և խնդիրը կլուծվի: «Բայց 5-6 տարի է՝ նույն բանն են ասում»,- ասաց տիկինը:

Մեր հարցին, թե ի՚՞նչ լուծում պետք է ստանա հարցը, Աբրահամյանները պատրա՞ստ են տարածքը վերադարձնել, նա պատասխանեց. «Չէ, չէ, ի՞նչ վերադարձի մասին է խոսքը: Պարզապես մի փոքր հատված, հավանաբար, նրանք կվերադարձնեն բալիկիս: Ու բացի դրանից՝ իրենք որոշակի պարտավորություններ ունեն պետական բյուջեի նկատմամբ, որ իրենք պետք է իրենց հարցը փակեն»,- ասաց տիկին Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է Ամիրյան փողոցի նույն շենքի բնակիչներին, ովքեր 10 տարի շարունակ իրենց բնակարանին են սպասում, տիկինն ասաց, որ իրենք բոլորն էլ պարտավորություններ ունեն այդ բնակիչների հանդեպ, սակայն հիմա լրացուցիչ ներդրումներ պետք է արվեն, որ շինարարությունն ավարտին հասցվի:

«Ես հասկանում եմ, թե այս խնդրի հետևում ինչ հզոր թիմ է, ինչպիսի մարդիկ են, ու ես շատ փոքր եմ, որ հասկանամ, թե իրենք ինչ են մտածում խնդրի լուծման ուղղությամբ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Աբրահամյանները ավելի խոհեմ կգտնվեն և հարցին ճիշտ լուծում կտան:

«Վերջապես, բոլորս էլ բալիկներ ունենք, ու եթե որոշ մարդիկ մտածում են, որ իրենք ամենակարող են, թող հիշեն, որ ինքն էլ բալիկ ունի: Ու եթե իր որդին այսօր քաղաքապետ է դառնում, պետք չէ մյուսի որդուն զրկել ունեցածից»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում