Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աղջիկների մոտ «քֆուրով» են խոսել, դիտողություն անողներին էլ դաժան ծեծի են ենթարկել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է երկու քրեական գործերի դատական քննություն, որոնցով ամբաստանյալի աթոռին նույն երիտասարդն է՝ 29-ամյա Արա Ք.-ն:

Գործերից մեկով ամբաստանյալը միայն Արան է, իսկ մյուս գործով ևս երկու ամբաստանյալներ կան՝ 30-ամյա Ժորա Ղ.-ն և 36-ամյա Արման Մ.-ն:

«Եռյակի» գործով երկու հանցադրվագ խուլիգանության համար է մեղադրանք առաջադրված ամբաստանյալներին:

Մի դրվագում գործել են Արան ու Ժորան, մյուս դրվագում՝ Արան ու Արմանը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արան և Ժորան ոստիկանության Մարաշի բաժանմունքում կատարել են խուլիգանություն՝ աղմկել են, խանգարել են բաժանմունքի աշխատանքը, իսկ Արան խուլիգանությունը զուգորդել է գույքի ոչնչացմամբ՝ նա կոտրել է ոստիկանության բաժանմունքի մուտքի դռան ապակին:

Ըստ երկրորդ հանցադրվագով առաջադրված մեղադրանքի՝ Արայի և Արմանի կողմից խուլիգանություն է կատարվել Երևանի Վարդանանց փողոցում գործող «Անգել» կարաոկե ակումբի դիմաց:

2014 թվականի մարտի 7-ի ուշ երեկոյան Արմանը, Արան և վերջինիս ընկերուհին ցանկացել են գնալ «Անգել» կարաոկե ակումբ՝ երեկոն անցկացնելու: Մեքենաներով մոտեցել են ակումբին, բայց ակումբ այդպես էլ չեն մտել, որովհետև վիճաբանություն է սկսվել հենց ակումբի մուտքի մոտ՝ մեքենա կայանելու ժամանակ: Կայանման տեղ չի եղել, տղաները զայրացել են ու հայհոյանքով են խոսել: Այդ ժամանակ մոտակայքում գտնվել է մի ընկերախումբ, որտեղ աղջիկներ են եղել: Այդ ընկերախմբի տղաները հայհոյողներին դիտողություն են արել, ասել են՝ չե՞ք տեսնում, աղջիկներ կան, ինչո՞ւ եք հայհոյում:

Ըստ Արման Մ.-ի, իրենք հայհոյելու ժամանակ աղջիկներին չէին նկատել: Դիտողությունից հետո ընդունել են իրենց սխալը, նույնիսկ ներողություն են խնդրել, ասել են՝ ներող կլինեք, բայց դիտողություն անողների հետ վեճը շարունակվել է: Ըստ մեղադրանքի՝ նրանք գոռգոռացել ու բռնություն են գործադրել դիտողություն արած ընկերախմբի երեք երիտասարդների նկատմամբ. Արան, ըստ մեղադրանքի, հարվածներ է հասցրել երկու հոգու, իսկ Արմանը՝ մեկին: Նրանք չեն ենթարկվել նաև ոստիկանության աշխատողի՝ վիճաբանությունը դադարեցնելու օրինական պահանջներին:

Այնուհետև, ըստ Արմանի, եկել են ոստիկաններն ու իրենց տարել են ոստիկանության բաժին:

Մյուս քրեական գործով Արա Ք.-ն մեղադրվում է ոստիկանության աշխատակցին չենթարկվելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 17-ին, ժամը 21-ի սահմաններում Արան գտնվել է Վարդանանց փողոցում գործող, վերը արդեն իսկ հիշատակված «Անգել» կարաոկե ակումբում, որի սրահում նա աղմուկ է բարձրացրել, չի ենթարկվել ծառայությունն իրականացնող ոստիկանի պահանջներին ու բռունցքի 3 հարված է հասցրել այդ ոստիկանին՝ շրթունքի շրջանում պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Գործի քննության սկզբում մեղադրող դատախազ Տ. Ենոքյանը միջնորդեց այս գործը միացնել նախորդ գործին ու երկու գործերը քննել միատեղ: Սակայն ամբաստանյալ Արա Ք.-ն հայտարարեց, որ այս գործով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և չի ցանկանում, որ երկու գործերը միացվեն:

Դատարանը, կողմերին լսելով, որոշեց հաշվի առնել ամբաստանյալի կարծիքը, նրա արդյունավետ պաշտպանության տեսակետից երկու գործերը չմիացնել, այլ քննել առանձին-առանձին:

Երկու գործերն էլ քննվում են ընդհանուր կարգով:
Կալանքի տակ է միայն երկու քրեական գործերով երեք հանցավոր արարքների համար մեղադրվող Արա Ք.-ն: Մյուս երկու ամբաստանյալներն արգելանքի տակ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում