Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Խորհրդարանական քառյակը փոփոխություններ է առաջարկում «Հանրաքվեի մասին» օրենքում

Այսօր ՀՅԴ խմբակցությունում տեղի է ունեցել խորհրդարանական քառյակի հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու քառյակի առաջարկները: Քառյակի նիստին ՀՅԴ-ից մասնակցել է Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը և Սամվել Աբրահամյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը:

ՀԱԿ, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի հանրաքվեի ամբողջ ընթացքը պետք է տեսանկարահանվի: Իհարկե, օրենքը չի արգելում հանրաքվեի ընթացքի տեսանկարահանում, և 2012թ. խորհրդարանական ընտրությունների ամբողջ ընթացքը տեսանկարահանվեց ԲՀԿ կողմից, սակայն առաջարկի հեղինակները ցանկանում են, որ դա արվի պետության կողմից և պետական միջոցներով: Խորհրդարանական քառյակն առաջարկում է, որ հանրաքվեից հետո հրապարակվի դրա մասնակիցների ցուցակը: Ի դեպ, այս երկու առաջարկները՝ քվեարկության և ձայները հաշվելու ընթացքի տեսանկարահանում և քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակում, խորհրդարանական քառյակը ՕԵԿ-ի հետ ցանկանում է ընդգրկել նաև Ընտրական օրենսգրքում, և հիմա խորհրդարանական այս հինգ խմբակցությունների առաջարկը քննարկվում է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Խորհրդարանական քառյակը ցանկանում է սահմանափակել ուղեկցող անձանց մասնակցությամբ քվեարկությունը: Ընտրությունների օրը ընտրողների մի մասը ձեռք է բերում այնպիսի հիվանդություններ, որոնք անհնարին են դարձնում նրանց ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը: Քառյակն առաջարկում է, որ օրենքում ամրագրվի դրույթ, ըստ որի ուղեկցող անձի հետ կարող են քվեախցիկ մտնել միայն այն անձինք, ովքեր կներկայացնեն հաշմանդամության իրենց գրքույկները կամ բժշկի կողմից տրված տեղեկանք, որ տվյալ անձը չի կարող ինքնուրույն մասնակցել քվեարկությանը:

Ի դեպ, նման տեղեկանք կարող է տրամադրվել նաև լիովին առողջ մարդուն, և հանձնաժողովը ստիպված պետք է լինի հարգել տեղեկանքը, քանի որ դա օրենքի պահանջ է: Այս դեպքում օրենքի այս փոփոխությունը կարող է ոչ թե նպաստել ընտրողներին հավելյալ ճնշումից ազատելուն, այլ նման ճնշման համար օրինական հիմք կապահովի:

Մյուս առաջարկը վերաբերում է հանրաքվեի ժամանակ իրականացվելիք քարոզչությանը, և քառյակն առաջարկում է, որ հանրաքվեի ժամանակ Հանրային հեռուստատեսությունը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար ապահովի քարոզչության հավասար հնարավորություններ:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դեռևս 2013թ. սկզբին ձևավորված խորհրդարանական քառյակը փորձում է վերականգնվել: Այն ժամանակ քառյակի ձևավորումը տեղի ունեցավ կուտակային կենսաթոշակային հիմնադրամների դեմ պայքարի շուրջ: Հետագայում՝ 2014-ին, ՀՅԴ-ն դուրս եկավ քառյակից, քանի որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այլ մոտեցում ուներ: Առաջիկայում սպասվող ամենախոշոր և կարևոր հանրաքվեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, և խորհրդարանական քառյակը ցանկանում է օրենքում այնպիսի փոփոխություններ անցկացնել, որ դրանց միջոցով հնարավոր լինի վերահսկելի դարձնել հանրաքվեի ընթացքը:

Դժվար է հավատալ, որ իշխանությունը կհամաձայնվի այս փոփոխություններին, մանավանդ որ՝ Ընտրական օրենսգրքում համանման փոփոխություններ անցկացնելը իշխանությունների կողմից մշտապես մերժվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում