Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Ադրբեջանն անցավ ռուսական ռեժիմի՞

Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում ստորագրվել է առաջիկա երկու տարում երկու երկրների արտաքին քաղաքական խորհրդակցությունների և համագործակցության մասին համաձայնագիր: Սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտացնում են հարաբերություններն ու աշխատանքները արտաքին քաղաքականության ոլորտում: Այսինքն՝ ռազմա-տեխնիկական սերտ համագործակցությանը, որը, ըստ էության, փորձ էր արվում հայկական դիտողություններից զերծ պահելու համար, այսպես ասած, զուտ բիզնեսի երանգի տակ ներկայացնել, Ռուսաստանն ու Ադրբեջանն անցնում են արտաքին քաղաքական սերտ համագործակցության: Մեղմ ասած, դժվար է այստեղ որևէ բիզնես տեսնելը կամ ցույց տալը, և այս առումով, իհարկե, այս համագործակցությունը պարզորոշ վկայում է, որ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքը ամենևին էլ բիզնես չէր, այլ մշակված ռազմա-քաղաքական ստրատեգիա, որն իրականացնում էր Ռուսաստանը Բաքվի հանդեպ, և որն այսօր արդեն մտնում է արտաքին քաղաքականության փուլ:

Սա ինչ-որ առումով, իհարկե, տրամաբանական հանգրվանն է այն ռազմա-տեխնիկական համագործակցության, որ իրականացվում էր տարիներ շարունակ: Այդ համագործակցության բուն նպատակը Հայաստանի դեմ սարսափազդու ուժի ձևավորումն էր, որի առաջնային նպատակը պետք է լիներ ոչ թե գործի դրվելը, այլ մանր պրովակացիաներով մթնոլորտը լարելը: Դրանից հետո արդեն ձևավորվում է ռուս-ադրբեջանական արտաքին քաղաքական ալյանսը, ինչի ֆոնին էլ լրիվ այլ լույսի ներքո է երևակվում Ադրբեջանի հարաբերությունների լարումը, ըստ որում՝ աննահանջ լարումն Արևմուտքի հետ:

Ադրբեջանի խրամատներում սպառազինության գերհագեցման առաջնային նպատակը լինելու էր ռուս-ադրբեջանական արտաքին քաղաքական ալյանսի արդյունավետության ապահովումը, այսպես ասած՝ թիկունքի ապահովումը: Բնականաբար, առաջնային թիրախում այն է, որ Հայաստանը, տեսնելով այդ սպառազինությամբ գերհագեցած թիկունքը, պետք է տեղի տա արտաքին քաղաքական ռուս-ադրբեջանական ալյանսին:

Ասել է թե՝ Մոսկվան և Բաքուն ձեռնամուխ են լինում ռազմավարության երկրորդ փուլին: Եվ այս փուլում, բացի իհարկե հարցից՝ Հայաստանը տեղի կտա՞, թե՞ ոչ, առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ի՞նչ ունեն Բաքուն և Մոսկվան երրորդ փուլի համար, եթե բանն իհարկե հասնի դրան, և Արևմուտքը որևէ քայլով չկտրի ռուսական ռեժիմի անցնող Ադրբեջանին Մոսկվայի հետ իրականացվող ռազմավարությունից, որը տարածաշրջանը հասցրել է պատերազմի շեմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում