«Սպասենք, հուսանք, տեսնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը:
Նրա խոսքերով՝ բոլոր թանկացումներն էլ կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդկանց կենցաղի վրա:
Ֆ.Ցոլակյանն անդրադարձավ նաև իր գործընկեր՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներին և չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե այդ մահափորձը բեմականացված էր նրա կողմից: Իսկ Ֆ.Ցոլակյանի որդին դեռ որևէ մեկի վրա չի կրակել, մարզպետն ինքն էլ դեռ մարդ չի սպանել: