«Մարդուն հանցագործ կարող է հռչակել միայն դատարանը: Դուք չունեք մարդուն հանցագործ համարելու իրավունքը»,- լրագրողներին հակադարձեց Տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերագրվող հանցագործություններին:
Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյան գիտնականին, չէ որ Սյունիքի մարզպետը դիսերտացիա էր պաշտպանել, Ա.Երիցյանն ասաց, որ չի կարդացել իր ենթակայի գիտական այդ աշխատությունը:
Ա. Երիցյանը նաև չի կարծում, որ օրեր առաջ Ս. Խաչատրյանի վրա կատարված մահափորձը բեմականացված էր հենց իրենց կողմից: «Ես այդպես չեմ կարծում, որովհետև նորմալ մարդը չի կարող այդպիսի բան անել»,- ավելացրեց նախարարը: