Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Սա առավելագույնն էր, ինչ կարելի էր ակնկալել Ռիգայի գագաթնաժողովից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյան, եթե ամփոփենք Ռիգայի գագաթնաժողովը, արդյոք Հայաստանը ստացա՞վ առավելագույնը այդ գագաթնաժողովից, թեև մինչ այդ նշվում էր, որ տնտեսական և քաղաքական փաստաթուղթ կստորագրվի։

– Ամեն ինչ չէ, որ որոշակիացված է, մի քանի կարևոր բաներ դեռևս անորոշ են մնում, սակայն նույնիսկ այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ դա առավելագույնն էր, ինչ կարելի էր ակնկալել Ռիգայի գագաթնաժողովից։ Նախորդ գագաթնաժողովից հետո ստեղծված իրավիճակը բացարձակապես լավատեսության ոչ մի հիմք չէր տալիս։ Իսկ հիմա բավականին բարենպաստ արտաքին միջավայր է ստեղծվում, և կարևոր է հասկանալ դրա պատճառահետևանքային կապերը՝ գոնե ճիշտ գնահատելու և ճիշտ քայլեր անելու համար։ Կարծես թե այդ բարենպաստ արտաքին միջավայրն ստեղծվել է ոչ մեր ջանքերով։ Ուստիև առանձնակի ոգևորություն չունեմ։ Ցավոք սրտի, մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այն ժամանակահատվածները, երբ արտաքին բավականին բարենպաստ միջավայրի հնարավորություններն ի չիք են դարձել մեր «շնորհիվ»։ Նորերս փորձագիտական մի շրջանակում քննարկում էինք այդ հարցը, և գործընկերներիցս մեկը ոգևորությամբ ասաց, որ այդ բարենպաստ մթնոլորտը շուտով տեսանելի արդյունքներ կտա։ Իսկ ես կատակեցի՝ մի թերագնահատիր մեզ… Իսկ եթե ավելի լուրջ, ապա երիցս կարևոր եմ համարում բարեփոխման ներքին ռեսուրսը։ Մենք պետք է կարողանանք հստակեցնել այդ ռեսուրսն ու զորացնել։ Առանց դրա անիմաստ է ամեն ինչ։

Ռուս փորձագետները նշում են, որ Ռուսաստանը դեմ է երկու աթոռին նստելու Հայաստանի փորձերին։ Ռուսաստանը անընդհատ խոչընդո՞տ է հանդիսանալու, թե՞ ինչ-որ բան է փոխվել նրա քաղաքականության մեջ՝ դատելով Լավրովի հայտարարությունից, թե Ռուսաստանը դեմ չէ ԱՊՀ երկրների բազմավեկտոր քաղաքականությանը։

– Կարծում եմ՝ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում որոշակի ճշգրտում է իրականացվում։ Ռուսաստանի փոքր-ինչ մեղմացած վերաբերմունքը պատասխանն է եվրոպական երկրների ձգտմանը՝ ավելորդ անգամ չնյարդայնացնել Ռուսաստանին և լիովին չանտեսել նրա շահերը։ Շատ հավանական է, որ կողմերը մեծ համաձայնության կամ մեծ գործարքի շեմին են։ Բայց սա օրվա լուծում է լինելու, այլ ոչ թե հեռագնա։ Քաղաքակրթական-արժեքային տարբերություններն ու տարաձայնությունները մնում են, և դրանք սկզբունքորեն անհաղթահարելի են։ Համենայնդեպս՝ կողմերը կարծես թե թեժ առճակատումից փորձում են անցնել սառը պատերազմի։

Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպայի հետ համագործակցությունը Հայաստանի համար առաջնահերթություն է մնում, ՀՀ-ն հետաքրքրված է ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ։ Հայաստանում Լեհաստանի դեսպանն էլ նշում է, որ պետք է հասկանալ, թե հայ ժողովուրդը որքանով է պատրաստ կյանքի կոչել եվրոպական օրենսդրական համակարգը։ Այս առումով արդյոք ՀՀ-ն որոշե՞լ է ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա ընթացքն ու ուղղությունները։

– Հարցն այնքան էլ  «կոռեկտ» չէ այն առումով, որ խոսվում է պետության ու ժողովրդի մասին։ Իրականում տեղին կլիներ հարցնել իշխանության դիրքորոշման մասին, այն է՝ որքանո՞վ է իշխանությունը կամ ավելի ստույգ՝ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ կյանքի կոչել եվրաինտեգրումը։ Ի վերջո՝ հայտնի սեպտեմբերի 3-ի «կռուգոմ մարշը» ոչ ես եմ արել, ոչ Դուք, ոչ էլ մյուս շարքային քաղաքացիները։ Սա էլ հենց հարցերի հարցն է՝ որ իրավասուբյեկտը լինի պետությունը, ժողովուրդը։ Մենք պիտի կարողանանք վերահսկել իշխանությունների գործունեությունը։ Եթե չկարողանանք, կունենանք նոր տհաճ անակնկալներ ու կհայտնվենք այլ տհաճ տեղերում։

– Ադրբեջանը դեմարշի փորձ արեց ԼՂ հակամարտության վերաբերյալ դրույթի հետ կապված։ Ի՞նչ հնարավոր վտանգներ եք տեսնում ԼՂ խնդրի հետ կապված։

– Ընդունված է ասել, որ հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումը կախված է կողմերի ռազմական հավասարակշռությունից կամ էլ՝ համադրելի ռազմական ներուժից։ Իրականում շատ ավելի կարևոր է հակամարտության կարգավորմամբ զբաղվողների, աշխարհի ուժային կենտրոնների քաղաքական հավասարակշռությունը կամ շահերի հավասարակշռությունն այս խնդրում (ռազմական հավասարակշռությունը սրա ածանցյալն է)։ Հենց այս տեսանկյունից պիտի դիտարկել այս կամ այն քաղաքական քայլը։ Տվյալ պարագայում Ադրբեջանի հիշյալ քայլը, մեղմ ասած, վերոնշյալ քաղաքական հավասարակշռության վրա դույզն-ինչ ազդելու ներուժ չուներ։

– Դատելով ՌԴ քայլերից՝ արդյոք Հայաստանը «և, և»-ի քաղաքականություն վարելու հնարավորություն կունենա՞ հիմա, թե՞ Ռուսաստանն այս առումով միշտ խոչընդոտ է հանդիսանալու։

– Չեմ կարծում, թե «և, և»-ի քաղաքականությունը միակ կամ նույնիսկ լավագույն տարբերակն է մեր պարագայում։ Մենք կարող ենք և պարտավոր ենք ունենալ հստակ ու միանշանակ արժեհամակարգ և արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ՝ խարսխված մեր ժողովրդի շահերի վրա։ Մենք պիտի կանխատեսելի լինենք և ապահովագրված «սեպտեմբերի 3»-ներից։ Իսկ դրա համար պիտի կարողանանք վերահսկել մեր իշխանություններին։ Իշխանությունը, որը չի վերահսկվում սեփական հանրության կողմից, վերահսկվում է այլ ուժերի կողմից։ Թե որ ուժերի՝ սա արդեն սկզբունքային չէ։ Սկզբունքայինը մանկլավիկ ու խամաճիկ չլինելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում