Ի՞նչ է արել Երևանի քաղաքապետարանը 20 միլիոն դրամ արժողության կոնյակը և արծաթե բաժակները:
«Ծախսվեց: Կոնյակն ի՞նչ են անում, այ բալա: Այս տարիքին մինչև հիմա հլա չե՞ս որոշել, թե կոնյակն ինչ են անում»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ մամուլում, պատգամավորների կողմից հարց է բարձրացվում, թե քաղաքապետարանն անիմաստ ծախսեր է անում, փոխքաղաքապետն այսպես արձագանքեց. «Քաղաքապետարանի ծախսերը հիմնավորված են, քաղաքապետարանի բոլոր ծախսերը ծրագրավորելուց, բյուջեում ներառելուց առաջ ունեն տնտեսագիտական հիմնավորում: Այնպես որ՝ մի մտածեք, թե քաղաքապետարանում բյուջեն աչքաչափով են կազմում»: