Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Վիրավորները ցավից գալարվում էին. Բժիշկը՝ Ճոյտի գազալցակայանի պայթյունից տուժածների մասին

Այսօր Էջմիածնի ճանապարհին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 քաղաքացիների վիճակն առանձնապես չի փոխվել, միայն ցավերն են մեղմացել, վիրակապված են, ու առանձնապես փոփոխություն չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց այրվածքաբանական հիվանդանոցի այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

Վերջինս նշեց, որ հիվանդներից երկուսին հիվանդանոց են բերել ոչ շտապօգնության մեքենայով: Հիվանդանոցում անմիջապես օգնություն է  ցուցաբերվել նրանց:

«Հիվանդներից մեկի՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանի մարմնի գրեթե 80 տոկոսը այրվել  է, երկրորդի՝ Արմենի մոտ կա 40 տոկոս այրվածքային մակերես, մյուսի՝ Արթուր Գասպարյանի մոտ՝ 32 տոկոս այրվածքային մակերես: Բոլորի մոտ այրվածքային շոկ էր, շնչուղիների այրվածքներ: Այրվածքները բավականին խորն են: Այս պահին հիվանդները ցավազրկված են, վիրակապված, և սպասում ենք տեսնենք՝ հետագայում ինչպես կլինի նրանց վիճակը»,- ասաց բժիշկ Բաբայանը:

Վերջինիս խոսքով՝ դեռ վիրահատական միջամտություն չի եղել: «Առայժմ հետևում ենք: Եթե հիվանդների մոտ տեղի ունենա կոմպրեսիա, այսինքն՝ մահացած հյուսվածքների սեղմում, ապա անպայման կտրվածքներ կարվեն: Իսկ հետագայում արդեն կդիմենք պլաստիկ միջամտության: Բայց դեռ նրանք պետք է դուրս գան շոկային վիճակից»,- հավելեց բժիշկը:

Բաբայանի խոսքով՝ առավել ծանր է Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը. այրվել են նրա գլուխը, իրանը, վերին ու ստորին վերջույթները: Բավականին խորը այրվածքներ են:

Վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված Հակոբյանների հարազատները բավական ագրեսիվ էին: Նրանք հրաժարվեցին խոսել և թույլ տալ որևէ նկարահանում:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում: Պայթյունի հետևանքով 3 մարդ վիրավորվել է: Նախնական տվյալներով՝ պայթյունն առաջացել է կոմպրեսորային կայանից, ինչի հետևանքով պայթել է Հակոբ Հակոբյանի ազգականներին պատկանող Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում