Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի վերջին՝ 28-րդ տուրի՝ մայիսի 30-ին կայանալիք բոլոր հանդիպումները, բացառությամբ «Ուլիս»-«Շիրակ» հանդիպման, կսկսվեն ժամը 16:30-ին:
Հայաստանի առաջնության Առաջին խմբի 28-րդ տուրից «Փյունիկ-2»-«Միկա-2» հանդիպումը տեղի կունենա «Բանանց» մարզադաշտում:
ՀՖՖ մամլո ծառայություն