Կառավարությունն իրականում լուրջ հաջողություններ ունեցել է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
«Յուրաքանչյուր կառավարություն ունենում է և հաջողություններ, և թերություններ։ Իրականում մենք հաջողություններ ունեցել, նաև թերություններ են եղել։ Թերությունների, սխալների մասին խոսել չեմ ցանկանում. Մենք փորձում ենք դրանք շտկել։ Ինչ վերաբերվում է հաջողություններին, դրանց մասին որպես կառավարության աշխատակազմի ղեկավար, չեմ ցանկանում խոսել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։