Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ճգնաժամ չէ, կան արտաքին ազդեցություններ․ Ճշմարիտյանը թերահավատորեն է վերաբերվում միջազգային կառույցների կանխատեսումներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

– Պարոն Ճշմարիտյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն այս տարի ունենալու է տնտեսական աճ: Միջազգային ֆինանսական կառույցների բացասական կանխատեսումների ներքո, թե ՀՀ տնտեսությունը անկում է ունենալու, և այն իրողության պայմաններում, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը մոտ 30 տոկոս անկում է  գրանցել, ներդրումներ չկան, տրանսֆերտներն են մոտ 50 տոկոսով կրճատվել, որտեղի՞ց այդ դրական ակնկալիքը, որ մենք կարող ենք տնտեսական աճ ապահովել:

– Վարչապետը հայտարարեց, որ մենք միջին ժամկետ ծախսային ծրագրերում ենք ընդգրկել մեկ տոկոս տնտեսական աճ, միևնույն ժամանակ նշեց, որ ունենալու ենք 2-3, միգուցե և ավելի աճ: Ինչ վերաբերում է այն նկատառմանը, թե ներդրումներ չկան՝ այդպիսի բան չկա ու չի կարող լինել:

– Կտրուկ կրճատվել են:

– Այսօր ոչ ոք չի կարող այդ մասին ասել, որովհետև Վիճակագրական ծառայությունից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող այդ մասին  խոսել: Իսկ եթե որևէ մեկն ասում է՝ նա ասում է պարզապես ասելու համար: Ես չեմ կարող համաձայն լինել մի բանի հետ, որի արդյունքները դեռևս չկան, որի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: Կարող եմ հաստատել, որ տրանսֆերտների կրճատում կա, կարող եմ հաստատել, որ առևտրաշրջանառության անկում կա, բայց մնացածը պարզապես միջազգային կազմակերպությունների կանխատեսումներն են, որոնք արվում են որոշակի մեթոդիկաներով՝ հաշվի առնելով արտաքին ազդեցությունը կամ դրանց ազդեցության աստիճանը: Ինչ-որ հաշվարկի կամ բանաձևի արդյունքում այսպիսի կանխատեսումներ են անում: Ընդ որում՝ դրանք հաստատուն չեն և ամբողջ տարվա ընթացքում չեն գործում:

– ՎԶԵԲ-ը վերջին 5-6 ամսում երեք անգամ ճշգրտեց իր կանխատեսումը և երեք անգամ այս տարվա համար նվազեցրեց ՀՀ տնտեսական աճի իր ցուցանիշը:

– Իրենց պետք է հարցնեք: Մեր նախարարությունը կանխատեսումների գործառույթ չունի,  կանխատեսումների մեր մասը վերաբերում է կառավարությանը՝ ներկայացնելով արդյունաբերության ճյուղերի և ենթաճյուղերի որոշակի սպասումները: Էկոնոմիկայի նախարարությունը մակրոտնտեսական կանխատեսումներ չի անում: Բայց միջազգային կառույցների կանխատեսումներին հակառակ Հայաստանի տնտեսությունում, առաջին եռամսյակի տյալներով, ունենք 2.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ունենք 4.2 տոկոս արդյունաբերության աճ…

– Ունենք էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 10 տոկոս նվազում:

– Ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը մարտի նկատմամբ արդեն կտրուկ աճ է գրանցել: Եթե հունվար-մարտ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը կազմում էր նախորդ տարվա ցուցանիշների 33 տոկոսը, հունվար-ապրիլին՝ արդեն 66 տոկոսը: Եվ ես համոզված եմ մինչև հունիսի վերջը այդ ոլորտը կվերականգնի անցած տարվա իր ցուցանիշները: Երկրորդ՝ եթե ներդրումներ չկան, ապա ինչի հաշվին են աճում, ասենք՝ Թեղուտի ցուցանիշները, ինչի՞ հաշվին են աճում մեր ջերմոցային տնտեսությունները, ինչի հաշվին են սննդարդյունաբերության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում բացվում նոր ընկերություններ: Անդրադառնանք կենսամակարդակին՝ թվեր ասածը ցույց են տալիս նաև կենսամակարդակը:

– Անցած տարեվերջին դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացավ, գնաճ տեղի ունեցավ, բայց եկամուտների համարժեք աճ տեղի չունեցավ: Դա արդեն կենսամակարդակի անկում է:

– Ես մասնագիտորեն եմ ասում՝ եկեք թվերը համեմատենք: Ընդհանուր կենսամակարդակ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում:

– Դուք մի քանի ընկերության օրինակ եք բերում, իսկ ես ամեն քայլափոխի տեսնում եմ բազմաթիվ փակված խանութներ, արտագաղթ:

– Ես չեմ ասում չկան փակված խանութներ, բայց նկատե՞լ եք, թե ինչքան են բացել: Որևէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է, որ եթե այս փողոցում երկուսը փակվել են, քանիսն են բացվել: Ո՛չ:

– Այո՛, բայց արդյունքում փակ դռներն ավելացել են:

– Ընդունում եմ անհանգստությունը, այնպես չէ, որ ամեն ինչ լավ է: Իհարկե, երբ առևտրաշրջանառությունը պակասել է, փակվող խանութներ էլ կլինեն, բայց մենք պետք է աշխատենք ոչ թե դա թմբկահարել, այլ օբյեկտիվ լինել ու ասել, թե և՛ փակվում են, և՛ բացվում: Օբյեկտիվ լինենք և ասենք, թե հունվարին որքան էր առևտրաշրջանառության ծավալների անկումը, բայց ասենք, որ ամիս-ամիս այդ անկումը մեղմվում է: Տնտեսական երևույթների մեջ որևէ կետից վերցնել ու ասել, որ սա դինամիկա է ցույց տալիս՝ դա մասնագիտորեն սխալ մոտեցում է:

– Փաստորեն, հունվար-փետրվար ամիսներին մենք ունեցել ենք շատ լուրջ տնտեսական ճգնաժամ:

– Ճգնաժամ չէ: Կան արտաքին ազդեցություններ: Ընդ որում՝ այդ արտաքին ազդեցությունները տարածաշրջանի բոլոր երկրների վրա կան: Հատկապես նրանց, ում հետ Ռուսաստանն ունի տնտեսական խորը հարաբերություններ:

– Ռուսաստանում տնտեսական իրավիճակն այնպիսին չէ, որ մենք կարողանանք դրական ակնկալիքներ ունենալ, իսկ մեր տնտեսությունը մեծապես կապված է  Ռուսաստանի տնտեսության հետ: Որտեղի՞ց մեր կառավարությանը կամ վարչապետին դրական ակնկալիքներ, որ այս տարի աճ է լինելու:

– Հետագա զարգացումները կախված են ենթակառուցվածքային, բիզնես ոլորտի ծրագրերից: Դրանք սկսվում են տարվա երկրորդ կեսից, գումարած այն ծրագրերը, որոնք սկսվել են նախորդ տարիներից: Մոտ 30 միլիարդ դրամի ներդրումներ են եղել միայն ջերմոցային տնտեսությունների մեջ, և դրանք շարունակվում են, որովհետև այդտեղ մարդիկ լուրջ պոտենցիալ են տեսել:

– Պարոն Ճշմարիտյան, Արևմուտքն Իրանի նկատմամբ տնտեսական և քաղաքական պատժամիջոցները չեղյալ համարելու գործընթաց է սկսել: Իրանը Հայաստանին սահմանակից միակ խոշոր պետությունն է, որի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ: Հայաստանը պատրաստվո՞ւմ է մշակել որևէ ռազմավարություն այդ հսկայական շուկայի և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունն իր վրա կրելու համար: Կարծես աշխարհն է դրան պատրաստվում, ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ:

– Ամենաակտիվ գործողությունները: Նախատեսում ենք այս տարվա վերջին մեծ տնտեսական ֆորում Իրանի որևէ քաղաքում: Դրա վրա աշխատում են և՛ Իրանում ՀՀ դեսպանը, և՛ մենք, և՛ Հայաստանի զարգացման հիմնադրամը: Մենք այդ լրացուցիչ թթվածինը ճիշտ օգտագործելու խնդիր ունենք, բայց դեռևս հայտնի չէ, թե որ ապրանքների ցանկով կգնա ազատականացում, որտեղ կլինեն որոշակի թուլացումներ: Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, միայն թե ազատականացում լինի: Մենք խնդիր ունենք նաև իրանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի հնարավորությունները՝ նույն մեր ազատ տնտեսական գոտիները, հնարավորությունները և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ:

– Ի՞նչ ոլորտներ ու ճյուղեր կան, որոնց դեպքում Իրան-Հայաստան համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի:

– Բացի ալկոհոլային խմիչքից, կարծում եմ՝ մնացած բոլոր ոլորտները:

– Իրանից կարճ ժամանակ առաջ բավականին մեծ հույսեր նկատվեցին հայ-չինական հարաբերությունների հնարավոր զարգացման ասպարեզում:

– Չինաստանի նման լուրջ երկրի հետ այդպիսի հարաբերությունը, այդպիսի ընդունելությունը, այդպիսի մեծ քանակությամբ համաձայնագրերի ստորագրումը և դրանց հետևող  գործողությունները՝ արդեն կոնկրետ ուղղություններով լուրջ հեռանկար է: Բազմաթիվ՝ սկսած երկաթգծի շինարարության, պղնձաձուլարանի կառուցման, քիմիական արդյունաբերության, ավիացիոն ոլորտում համագործակցության ենք ձգտում, որ չինական կողմը հնարավորինս ընդառաջի:

– Չինաստանի հետ ե՞րբ են ակնկալվում արդեն համագործակցության գործնական քայլերը:

– Երբ չինական կողմի հետ, մեր և նրանց ընկերությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք բերված կլինեն: Կարող եմ կոնկրետ պայմանավորվածությունների մասին ասել: Մեր ալկոհոլային խմիչքները չինական շուկա ներմուծելու համար այդ երկիրը հակված է այստեղ ունենալ որևէ սերտիֆիկացված լաբորատորիա: Կամ բավարարվեն իրենց տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջները: Այս դեպքում նրանց շուկան ընդհանրապես բացվում է: Երկրորդ ուղղությունը շինանյութերի արդյունաբերության ուղղությունն է: Մենք ցանկանում ենք, որ չինական այն գործարարները, որոնք հետաքրքրված են այդ ոլորտով, հանդիպեն մեր ընկերությունների հետ: Չինաստանի դեսպանի հետ հանդիպում ենք ունեցել այդ հարցի համար: Համենայնդեպս, պետությունների մակարդակով ամեն ինչ անում ենք և պետք է անենք, որպեսզի մեր սուբյեկտները կարողանան շփվել: Ես կառավարությունում պետք է հանդես գամ առաջարկով, որ մենք Չինաստանում ունենանք ՀՀ առևտրական ներկայացուցիչ, ինչպես ունենք Բրյուսելում և Ժնևում: Բացի այդ, Հայաստանի զարգացման հիմնադրամն այնտեղ իր ներկայացուցիչները կունենա:

– Այսինքն՝ չինական կնքված համաձայնագրերով չինական շուկան արդեն հեշտացված կլինի Հայաստանի համար:

– Չինաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, և նրա ու Հայաստանի միջև գործում է ազգերի առավելագույն բարենպաստության ռեժիմը: Այլ խնդիր է, որ Չինաստանը մեզ դեռ արտոնյալ ռեժիմ չի տվել, ինչպես Եվրամիությունը, Միացյալ նահագները, Ճապոնիան, Կանադան:

– Այդ ռեժիմը ստանալու ուղղությամբ կա՞ քննարկում:

– Քննարկում չկա, դեռ կան առաջարկություններ՝ իմ կողմից  իրենց դեսպանին:

– Ակնկալիք կար, որ Իրան-Հայաստան  երկաթուղու որոշակի հատված Չինաստանը կարող է ֆինանսավորել:

– Բանակցություններ տարան երկու երկրների նախագահները՝ նաև Չինաստանի վարչապետի հետ: Մենք սպասում ենք չինական կողմի պատասխանին: Խոստում կա առ այն, որ կքննարկեն և կպատասխանեն: Ասեմ, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ էլ են տարվել, տրվել է տեխնիկատնտեսական հիմնավորում:

– Կար նաև էներգետիկ ոլորտում ներդրումների ակնկալիք:

– Բոլոր ոլորտներում էլ կան: Դրանք մեր առաջարկներն են, որոնց շուրջ չինական կողմը բավականին լուրջ քննարկումներ է անցկացնում և հունիսին նախատեսվում է հայ-չինական առևտրատնտեսական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ էլ պետք է երևան կոնկրետ արդյունքները:

– Չինաստանն ի՞նչ շահագրգռվածություն պետք է ունենա Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման կամ էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:

– Մետաքսի ճանապարհի վերականգնումը, որը Չինաստանի նախագահի առաջարկն է: Դա ծրագրի մի մասն է կազմում: Ընդհանրապես չինական ապրանքները հենց այս ուղով Եվրոպա տանելը ձեռնտու է: Այսինքն՝ այդ հարցն ավելի գլոբալ է դիտարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում