Երբեմն հանճարեղ մտքերը ծնվում են աբսուրդի գիտակցումից։ Հիանալի օրինակ է Logikcull սկսնակ ընկերությունը, որը ստեղծվել է՝ լուծելու 400 մլրդ դոլար արժեցող խնդիրը։ Բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում ոչ ոքի մտքով չէր անցել, թե ինչպես կարելի է արդյունավետորեն դատավարություններ անցկացնել՝ առանց նամակները էլեկտրոնային փոստից տպելու ու դասակարգելու։ Այս մասին հայտնում է Vesti-ն
Logikcull-ն առաջարկում է կատարելագործված ալգորիթմ, որը թույլ է տալիս նույնիսկ փոքր ընկերություններին օգտվել էլեկտրոնային վերլուծության ծառայությունից։ Որոնողական համակարգն աշխատում է շատ արագ։
Ամսական 2000 դոլարով կարելի է հետազոտության ուղարկել 4 գործ, փաթեթն ունի 50 անվճար գբ, յուրաքանչյոր հավելյալ գբ-ն կարժենա 30 դոլար։
Տարեցտարի բարելավվող տեխնոլոգիան նոր կյանք է ստանում ամպային տեխնոլոգիաների դարաշրջանում։ Հեղինակները հույս ունեն, որ առաջիկա տարիներին իրենք կաճեն, ոչ թե կգոյատևեն։