Պրոֆեսոր Ջեֆրի Հինթոնը խոստացել է, որ առաջիկա տասնամյակում համակարգիչները կսովորեն մարդու նման մտածել, այդ թվում՝ սիրաբանել: Այդ հարցում նրանց կօգնի ալգորիթմների նոր դասը, որը Հինթոնն այժմ մշակում է Google ընկերության համար: Նախագծի էությունը գիտնականը բացատրել է The Guardian թերթին տված հարցազրույցում:
Հինթոնը բացատրել է, որ իր ալգորիթմի աշխատանքի սկզբունքը հիմնվում է այն բանի վրա, որ յուրաքանչյուր բառի վերագրվում է թվերի խումբ (վեկտոր), որը որոշում է դրա դիրքը տեսական «իմաստային տիրույթում» կամ ամպում:
Ալգորիթմը մշակում են, մասնավորապես, մեքենայական թարգմանության ծրագրի բարելավման համար: Հիմա այդպիսի ծրագրերը առանձին բառերի թարգմանությունները վերցնում են բառարաններից, նաև ստուգում են ավելի վաղ թարգմանված փաստաթղթերը՝ այս կամ այն արտահայտության ընդհանուր օգտագործվող համարժեքները գտնելու համար:
Հինթոնի խոսքով՝ վեկտորները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ որոշել ասվածի սկզբնական իմաստը: Սկզբում թարգմանությունն անիմաստ տեսք է ունենում, բայց հակառակ կապը հնարավորություն է տալիս պարզել, թե որտեղ է թույլ տրվել սխալը: Ստացված տեղեկության հիման վրա արհեստական ինտելեկտն ուղղում է յուրաքանչյուր բառի դիրքը, մինչև իր մոտ եղած իմաստների ամպը սկսի համընկնել մարդկանց կողմից օգտագործվողին: