Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերիի կարծիքով` ակումբը չեմպիոնի տիտղոս նվաճեց Ժոզե Մոուրինյոյի շնորհիվ:
Պորտուգալացի մասնագետը երկրորդ անգամ իր կարիերայում գլխավորեց լոնդոնյան ակումբը 2013 թվականի ամռանը, որից հետո առաջին մրցաշրջանում թիմը զբաղեցրեց երրորդ տեղը: Սակայն 2014/15 թվականների մրցաշրջանում «Չելսի»-ն վաղաժամկետ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
«Մոուրինյոյի վերադարձը լավագույն լուծումն էր «Չելսի»-ի համար: Նա հաղթող է: Անգամ չեմպիոն դառնալուց հետո մեր ծանրաբեռնվածությունը նույնն է մնացել: Ժոզեն ամեն օր պահանջում է ջանք չխնայել, ներդնել առավելագույն ուժերն ու չհանձնվել: Դա արտացոլվում է կարևորագույն խաղերում»,- Daily Mail-ը մեջբերում է Թերիի խոսքերը: