Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շնորհակալություն է հայտնել ակումբի աշխատակիցներին, երկրպագուներին ու ղեկավարներին` երկու տարվա համատեղ աշխատանքի համար:
«Ընդմիշտ կհիշեմ «Ռեալ»-ում անցկացրած ֆանտաստիկ երկու տարիները: Անչափ շնորհակալ եմ ակումբին, երկրպագուներին և իմ ֆուտբոլիստներին»,- Twitter-ի իր էջում գրել է Անչելոտին:
Հիշեցնենք` ավելի վաղ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ իտալացի մասնագետը լքում է թիմը: Անչելոտիի գլխավորությամբ 2014/15 թթ մրցաշրջանում «Ռեալ»-ը մնաց առանց տիտղոսների, սակայն նախորդ մրցաշրջանում նվաճել էր Իսպանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձել: